Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են հումանիտար հրադադարի համաձայնությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են հումանիտար հրադադարի համաձայնությունը
11.10.2020 | 14:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի, Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը մարդասիրական հրադադար հաստատելու մասին և կողմերին կոչ են անում ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ներկայումս ակտիվ կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և քննարկում են զոհվածների աճյունների և անազատության մեջ հայտնված անձանց վերադարձին առնչվող կազմակերպական հարցերը: Համանախագահները կողմերին կոչ են անում նշված խնդրի կատարման համար շտապ տրամադրել անվտանգության և կազմակերպական երաշխիքներ:


Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ՝ նպատակ ունենալով նպաստել հրադադարի կոնկրետ պարամետրերի շուրջ նրանց ջանքերին և համաձայնեցված սկզբունքների ու ձևաչափի հիման վրա բովանդակային բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը, ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ